Вход
Հաճախորդների վարկածով
  • "Հայը" - ԴերենիկԴեմիրճյան

    14.03.2010 Դերենիկ Դեմիրճյան Մեկնաբանություններ: 1 Оценка: 4,87/5
  • "Հիմնական խնդիրը միանշանակ գիտության թերֆինանսավորումն է" - Աննա ՇԱՀԻՆՅԱՆ

    Աննա Շահինյանը ֆիզիկայի ոլորտում ՀՀ նախագահի մրցանակի 2011 թվականի դափնեկիր է։ Սիրում է նաև հոգեբանություն, փիլիսոփայություն, նկարել, լողալ և շատ այլ բաներ։ Շատ է սիրում ճանապարհորդել. «Սիրում եմ ամեն ինչ, ինչ նոր է»

    21.03.2013 Մեկնաբանություններ: 0 Оценка: 4,72/5
  • "Գիտնականների արժանապատվությունը հերթական անգամ չտրորելու համար Նախագահը պետք է երկնիշ թվով բազմապատկի ԵԳԱԾ-ի 100 մլն-ը" - Արամ ՋԻՎԱՆՅԱՆ

    Արամ Ջիվանյանը մի քանի ամիս եղել է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ղեկավար մարմնի անդամ։ Ինչպես հայտնի է, ՀՀ Նախագահի հատկացրած 100 մլն դրամով իրականցվող այս ծրագրի ղեկավար մարմնի կազմում ընդգրկված են 9 երիտասարդ, որոնցից երեքը ներկայացնում են ՀՀ ԳԱԱ ինստիտուտների երիտասարդ գիտնականների խորհուրդները, 3 հոգի հանդիսանում են բուհական ուսանողական գիտական միավորումների ներկայացուցիչներ և 3 հոգի ներկայացնում են «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնությունը։ Ինչպես հայտնի է, վերջիններս պարբերաբար փոխվում են՝ համաձայն նախաձեռնության կողմից որդեգրած ռոտացիայի սկզբունքի։ Ծրագրի մեկնարկային շրջանում, ղեկավար մարմնի կազմավորման և աշխատակարգի ընդունման ժամանակ այս և մեկ այլ սկզբունքի՝ որոշումների ընդունման կոնսենսուսային մոտեցման շուրջ ծավալվեցին լուրջ բանավեճեր։ Նախաձեռնության անդամները պնդում էին, որ այս սկզբունքների կիրառումն անհրաժեշտ է, որպեսզի հնարավորինս նվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը, որպեսզի «ղեկավար մարմնի անդամությունը ի վերջո չվերածվի նոր կերակրամանների, ինչը, ցավոք, բավական տարածված երևույթ է մեզանում»։ Ի վերջո, կողմերը համաձայնության եկան կոնսենսուսի սկզբունքի կիրառման անհրաժեշտության շուրջ, իսկ ռոտացիայի վերաբերյալ որոշվեց, որ այդ սկզբունքով կգործի ՊԳՖԱ-ն։ Արամ Ջիվանյանն այն 6 երիտասարդներից մեկն է, ով ռոտացիոն կարգով այս ընթացքում ԵԳԱԾ-ի ղեկավար մարմնի կազմում ներկայացրել է ՊԳՖԱ-ն։

    25.03.2013 Մեկնաբանություններ: 0 Оценка: 4,67/5
  • "Կարող է ծայրահեղական թվալ, սակայն արդյունքի չհասնելու դեպքում կարելի է կազմակերպել գիտաշխատողների գործադուլ և խաղաղ ցույցեր" - Վահրամ Ղազարյան

    Վահրամ Ղազարյանն աշխատում է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Ա.Կ.Աթանեսյանի ղեկավարած "Բյուրեղների աճ" լաբորատորիայում, պլանավորում է՝ մոտակա ժամանակ պաշտպանել թեկնածուական ատենախոսություն: Խումբն զբաղվում է նյութագիտությամբ:

    19.03.2013 Մեկնաբանություններ: 0 Оценка: 4,67/5
  • "Ապահով Հայաստան" - Մանե Հակոբյան

    Նույնիսկ երեխաներին հայտնի հասարակ մի ճշմարտություն կա. երբ պետք է կառուցել նոր տուն, հիմնահատակ չեն քանդում հինն ու ապրում փողոցում, մինչ կառուցումը։ Բայց արի ու տես, որ դա չի գործել մեր պետության անկախացման առաջին իսկ օրից ու չի գործում այսօր։

    Անկախությունից անմիջապես հետո, երբ խզվեցին տնտեսական ու քաղաքական կապերը նախկին պետության երկրների հետ ու դրան գումարվեցին արդեն եղած երկրաշարժի, այնուհետև պատերազմի հետևանքները, երկիրը բոլոր առումներով հայտնվեց ծայրահեղ ծանր վիճակում, այդ ժամանակ ամիսներ շարունակ կառավարությունը գերխնդիր էր դարձրել քաղաքների, փողոցների, գյուղերի ու ավանների անվանումների փոխումը, արձանների հեռացումը, բուհերի ու դպրոցների անուններից Խորհրդային Միության հայտնիների անունները հանելը, կինոթատրոններն ու հրապարակները անվանափոխելը։ Ճիշտ այսպես. «Նավը խորտակվում է, իսկ անձնակազմը, նստած, նրա ներքին ձևավորման վրա է աշխատում»։ Խորհրդարանը, բան ու գործ թողած, ամիսներով «նստած էր անունների վրա»։

    24.06.2013 Մանե Հակոբյան Մեկնաբանություններ: 0 Оценка: 4,6/5
  • "Յոյս ունիմ, որ գիտութեան ֆինանսաւորման կտրուկ աւելացումէն հրաժարուիլը անբացատրելի թիւրիմացութիւն է" - Աստղիկ ՇԱՀԽԱԹՈՒՆԻ

    2011-ին գիտնականների մի մեծ խումբ համախմբուեց ու «Պահանջեց գիտութեան ֆինանսաւորման աւելացում», http://www.facebook.com/science.and.finance: Ամրան վերջին օրերուն տեղի ունեցաւ նրանց՝ ծաղկաձորեան յայտնի հաւաքը, որտեղ նրանք կարողացան բերման ենթարկել նախագահին, որը պատահմամբ եկել էր Ծաղկաձոր՝ տեսնելու, թե ինչպէս են ընթանում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շէնքի վերանորոգման աշխատանքները: Երիտասարդները մի կերպ կարողացան համոզել նախագահին, որ երիտասարդ գիտնականն ինքը՝ շատ աւելի կարևոր է, քան երիտասարդական շէնքը: Նրանք պարտադրեցին լսել իրենց ու կորզեցին 100 միլիոն դրամ յատկացնելու խոստում՝ երիտասարդ գիտնականներին աջակցութեան համար:

    03.04.2013 Մեկնաբանություններ: 0 Оценка: 4,6/5
  • "Հայկական գիտությունը՝ Չինական պատի առաջ..." - Մանե Հակոբյան

    Մեր՝ հայաստանյան կառավարությունը վերջնականապես մերժեց գիտության ֆինանսավորումն ավելացնելու բոլոր առաջարկները։ Ժողովրդական լեզվով ասած՝ «չորով»։ Այսպիսով, հայրենական գիտությունը դեմ առավ մի մեծ չինականատիպ պատի՝ այն է՝ մեր հայրենի բարեխնամ կառավարությանը։

    01.07.2013 Մանե Հակոբյան Մեկնաբանություններ: 0 Оценка: 4,5/5
  • "Աստեղային քաոս" - Մանե Հակոբյան

    Բյուրականն ամբողջովին շողում էր կապտավուն լույսի մեջ: Նա վեր հառնեց ձյունապատ եղևնուտի խորքից` խորհրդավոր իր հմայքով: Եղևնուտի, որը հավանաբար ուներ հիշողություն, որի ստվերում գուցե խմբված քննարկումներ էին արել մեծ աստղագետներ, որի արահետներով քայլել էր Վիկտոր Համբարձումյանը` մտքում` անծայրածիր-անսահման հեռաստաններում լույսի մասնիկների` քվանտների հավերժական ճամփորդությունը` սկսած արարման պահից` մեծ պայթյունից, աստղասփյուռների անդիմադրելիորեն ձգող խնդիրը, գալակտիկաների կենտրոնների ակտիվության և անկայուն օբյեկտների հանելուկը, տիեզերական այլ առեղծվածներ… Այնքա~ն գաղտնիքներ ունեն այդ եղևնիներն ու կաղնիները, որոնք ձյան բեռից խոնարհված, համեստորեն մեզ ուղեկցեցին դեպի աստղադիտարանի շենքը: Բարձրացանք աստիճաններով` խորին ակնածանքով` մտածելով, որ դրանցով երբևէ բարձրացել են Համբարձումյանը, Գուրզադյանը, Մարգարյանը, Ղազարյանը, Միրզոյանը, շատ այլ հայտնի գիտնականներ, Նոբելյան շատ մրցանակակիրներ, էլի ու էլի մեծություններ: Ամեն ինչ հրաշալի էր ու հեքիաթային. շնորհանդես` նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում վերջերս գրանցված` Բենիամին Մարգարյանի շրջահայությանը, լրագրողական մրցույթի ամփոփում, մրցանակների ու խրախուսագրերի հանձնում, Մարգարյանի աշխատանքների դիտում, այնուհետև` հյուրասիրություն…

    28.06.2013 Մանե Հակոբյան Մեկնաբանություններ: 0 Оценка: 4,5/5
  • "Անակնկալ` անակնկալի հետևից" - Մանե Հակոբյան

    Գիտնականները համեստ մարդիկ են: Նրանք չեն ձգտում երևալ, չեն սիրում ինքնագովազդ, չեն ցուցաբերում նյութական մեծ պահանջներ, կարևորություն չեն տեսնում թանկարժեք իրերի ու մոդայի վերջին ճիչը ներկայացնող հագուկապի մեջ: Նրանք իրենց աշխատասենյակում զբաղված են իրենց գործով և քիչ են հայտնվում հավաքույթներում, իսկ երբ հայտնվում են ու ինչ-որ հարցի շուրջ որոշում արտահայտվել, հանկարծ բարձրանում են ընդհանուրից ու դառնում հարգանքով սևեռված հայացքների նշանակետ:

    20.06.2013 Մանե Հակոբյան Մեկնաբանություններ: 0 Оценка: 4,5/5
  • "Անաղարտ պահենք վարչապետի պատը…" - Մանե Հակոբյան

    Երբ առաջին անգամ որոշ պրոգրեսիվ գլուխներում ինտերնետը միտք առաջացրեց՝ անմիջական շփում ստեղծել իշխանավորների հետ, մեր վարչապետն առաջիններից մեկն էր, որ շտապեց օգտվել այդ հնարավորությունից։

    17.06.2013 Մանե Հակոբյան Մեկնաբանություններ: 0 Оценка: 4,5/5