Вход
Համարների պահոց

№6 (45)

  • "Ազգային ունիվերսալիզմը եւ ապազգային ազգայնականությունը" - Հրանտ Տէր-Աբրահամեան

    Պահպանենք մեր մշակույթը» կոչն ամենատարածվածներից է Հայաստանում: Թվում է՝ ոչ մի սխալ դրանում չկա: Սակայն վերլուծելու դեպքում ենթատեքստում կարող է զգացվել «ներքին գաղութատիրության» յուրահատուկ երանգ: Ընդհանրապես, աշխարհում պահպանման ենթակա են համարվում նախ էքզոտիկ էթնիկ խմբերի ազգագրական մշակույթները, որոնք հիմնականում զուրկ են այլևս զարգանալու և առաջընթաց ապրելու ներուժից: Այդ մշակույթների նկատմամբ արտաքուստ բարյացակամ վերաբերմունքը կարելի է կասկածի տակ առնել որպես քողարկված կամ բացահայտ գաղութատիրությանը բնորոշ «մեծական» հովանավորչություն բնիկների հանդեպ: Նույն վերաբերմունքն առկա էր նաև սովետական պաշտոնական հովանավորչության ենթատեքստում տեղական (ոչ ռուսական) մշակույթների հանդեպ: Սովետական համատեքստից էլ փաստացի ժառանգվել է այսօրվա «պահպանենք»-ը: Այստեղ է, ի դեպ, «ազգային»-ի և անկախ Հայաստանի սուր հակադրության հիմնական պատճառը. այսօրվա «ազգայինը» սովետական շրջանում ազգի մասին պատկերացումների շարունակությունն է, մինչդեռ անկախ հանրապետության պայմաններում պահանջվում են միանգամայն նոր մոտեցումներ: Վերլուծելու դեպքում նու՛յն թաքնված գաղութատիրական կոդը կարելի է գտնել հայկականի հանդեպ հայաստանյան մտավոր վերնախավի մի զգալի մասի վերաբերմունքում. այն է՝ «ներքին արևելագիտություն»: «Ներքին արևելագիտական» և «պահպանողական» հարացույցներում ազգային մշակույթն ընկալվում է իբրև տեղական յուրահատկություն, «կոլորիտ», «ունիկալություն»:

    10.04.2013 Հրանտ Տէր-Աբրահամեան Մեկնաբանություններ: 0 Оценка: 4/5